կարևոր
2100 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-02 14:42

Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց

Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց

Կարեւոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ կարեւոր է համատեղ օգնություն ցուցաբերել մարտական գործողությունների շրջանում ուժածներին։ Օգնություն ցուցաբերել տարհանվածներին վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման հարցում, ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմության, կրոնի եւ մշակույթի հուշարձանների պաշտպանությամբ», - ասել է նա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում:

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: