24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կրեմլում ողջունում են ռուսաց լեզվին՝ Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը եւ պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսերենն օգտագործվում է ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Քանի որ հարմար լեզու է հաղորդակցման համար, այն դեռ ուսումնասիրում են նախկինի պես. բնականաբար, մենք ամեն կերպ ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը՝ այն համարելով մեր խնդիրը», - ասել է Պեսկովը։
Ընդ որում, նա հստակեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու։