Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ այս անգամ այն անցկացվում է հեռավար ձեւաչափով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, նշել է նաեւ, որ, այդուամենայնիվ, այսօր դեռ մի շարք հրատապ խնդիրներ կան: Առաջին հերթին՝ ռազմագերիների, գերիների, նաեւ փոխանակումը
Քննարկվում են կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ արդյունավետության հետագա բարձրացման հարցերը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները: