ԱԺ-ի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացնում է, որ լսումներին մասնակցելու և ելույթի համար կարող եք գրանցվել մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ.
«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան" խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝
- Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.
- Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.
- Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.
- ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.
- Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.
- Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:
Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին»:
Ներկայացված նախագծին կաող եք ծանոթանալ այստեղ: