կարևոր
640 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-02 12:34

Հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում:

«Եւս մեկ անգամ հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Ցանկացած զենք զինամթերք հայտնաբերելիս, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշվում է հաղորդագրությունում։