կարևոր
1127 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-02 11:07

Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտի սոցիալական օբյեկտների ականազերծումը

Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտի սոցիալական օբյեկտների ականազերծումը

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղում գտնվող սոցիալական օբյեկտները։

Անցած մեկ օրվա ընթացքում ավարտվել է Ստեփանակերտի թիվ 10 հանրակրթական դպրոցի տարածքի պայթունավտանգ օբյեկտներից տեղանքի հետազոտումը, որոնումն ու մաքրումը, հայտնում է ՌԴ Պն-ն։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողների կողմից իրականացվել է դպրոցի եւ հարակից տարածքի ստուգում՝ պայթյունավտանգ առարկաների առկայության համար: Բացի այդ, հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական Կենտրոնի մասնագետներն ապահովել են էլեկտրականության վերականգնման, ջերմամատակարարման, ինչպես նաեւ անհրաժեշտ դպրոցական գույքի եւ նյութական միջոցների անվտանգ առաքման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա: