Դեկտեմբերի 2, տարվա 336-րդ (նահանջ տարիներին՝ 337-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 29 օր:
1409 թ. – Գերմանիայում բացվեց Լայպցիգի համալսարանը:
1805 թ. – Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ Բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախեց ռուս-ավստրիական բանակին:
1868 թ. – ծնվել է Գևորգ Զ Նորնախիջևանցին, ամենայն հայոց 129-րդ կաթողիկոսը (մահ. 1954 թ.):
1897 թ. – ծնվել է Հովհաննես Բաղրամյանը, հայ մարշալ, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը (մահ. 1982 թ.):
1920 թ. – Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:
1942 թ. – Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ անցկացվեց առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:
1971 թ. – 6 արաբական էմիրաթներ միացան և ստեղծեցին Արաբական Միացյալ Էմիրությունները:
2013 թ. - Հայերեն Վիքիպեդիան անցավ 100.000 հոդվածի շեմը: