կարևոր
1789 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-01 23:43

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, իսկ Թալին քաղաքում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: