514 դիտում, 2020.12.01 23:18

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը

Հարձակվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի վրա։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։

Ըստ հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանի` ոստիկանները նախ օպերատորին նստեցրել են ոստիկանական մեքենան, հետո բաց են թողել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը:

Սա ոստիկանության կողմից խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգությունն է, որի հիմքում իշխանությունների կամայականություններն են, լրատվամիջոցներին լռեցնելու համառ փորձերը:

Դիմում ենք միջազգային գործընկեր լրագրողական և իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածը դատապարտելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչով»։