17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի դեկտեմբերի 2-ին կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2021 թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվի դրանց ազդեցությունը: