27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները: Այս մասին հերթական բողոքի ակցիայի ավարտին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
«Պայքարը շարունակվելու է ամեն օր: Մենք օգտագործելու ենք բոլոր օրինական մեթոդները, որպեսզի հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- նշեց Վարդանյանը:
Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: