860 դիտում, 2020.12.01 21:12

Գերիների փոխանակման՝ «Բոլորը բոլորի դիմաց» ձևաչափին կողմ է Ադրբեջանը

Գերիների փոխանակման՝ «Բոլորը բոլորի դիմաց» ձևաչափին կողմ է Ադրբեջանը

Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեն հայտարարել է, որ «Ադրբեջանը կողմ է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափին»,- ասված է հայտարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունը հերքել է նաև լուրերն այն մասին, թե Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում ռազմագերիներ են մասնակցելու: 

Նշենք, որ ՀՀ-ում ևս ձևավորվել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը, ինչպես տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, մեկ անգամ՝ նոյեմբերի 27-ին է նիստ գումարել: Հանձնաժողովի գործունեության մասին հրապարակային տեղեկությունները շատ ընդհանրական են: