01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեն հայտարարել է, որ «Ադրբեջանը կողմ է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափին»,- ասված է հայտարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունը հերքել է նաև լուրերն այն մասին, թե Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում ռազմագերիներ են մասնակցելու:
Նշենք, որ ՀՀ-ում ևս ձևավորվել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը, ինչպես տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, մեկ անգամ՝ նոյեմբերի 27-ին է նիստ գումարել: Հանձնաժողովի գործունեության մասին հրապարակային տեղեկությունները շատ ընդհանրական են: