832 դիտում, 2020.12.01 20:15

Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիք առանց նպատակը հրապարակայնացնելու

Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիք առանց նպատակը հրապարակայնացնելու

Նախկին ԿԳՄՍ նախարար, այժմ արդեն վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը վարչապետի որոշմամբ գործուղվել է Սյունիքի մարզ: 

Ինչպես տեղեկանում են վարչապետի որոշումից՝ Արայիկ Հարությունյանը Սյունիքում է լինելու 4 օր, սակայն որոշման մեջ նշված չէ նրա այցի նպատակը: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի
Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ: