կարևոր
756 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-01 20:03

Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում

Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում

Մոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում: Այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց փաստ է, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ, որ արագ կլուծվեն»,- հայտնել է Լավրովը:

Նա հավելել է, որ տեղանքի աշխարհագրությունը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվարեցնում են արագ լուծել այս հարցը, մանավանդ այն դեպքում, երբ չկան անհետ կորած համարվող անձանց կոնկրետ ցուցակներ: