Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնագիր հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործունեության կարգի վերաբերյալ: Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում»,-նշել է:
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի Զորգե փողոցը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։
«Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան հինգ հա տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ կահավորված աղբավայր և ոչնչացվել են»,- թվարկել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: