կարևոր
1198 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-01 19:22

Ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնագիր հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործունեության կարգի վերաբերյալ: Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում»,-նշել է: