1118 դիտում, 2020.12.01 18:55

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվել են դեպի կառավարության շենք

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվել են դեպի կառավարության շենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվել են դեպի կառավարության շենք: Այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:

Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: