262 դիտում, 2020.12.01 18:15

Մեկ օրում Հայաստանից 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Մեկ օրում Հայաստանից 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինվորականների միջնորդությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանի տարածքից մեկ օրվա ընթացքում 846 մարդ է վերադարձել Ղարաբաղ: Բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար տեղահանված»,- ասել է նա:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։