ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել է խորհրդարանում:
Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակն, ընդհանուր առմամբ, լավ է։
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների: