Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր: Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են: