կարևոր
2063 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-01 14:29

Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:

Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:

Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներով»։