24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին նրանք հայտնեցին Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:
Մինչ այս նրանք դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են իրականցրել Էջմիածնում գտնվող ՊՆ զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել նաև Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց: Դեսպանատան աշխատակիցն անհետ կորած զինծառայողներին հարազատներին հայտնել է, որ նրանք այդ ուղղությամբ կգործադրեն բոլոր ջանքերը: