16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցք ստեղծել, փոխարենը Լաչին քաղաքը եւս տալ Ադրբեջանին:
Իր ժողովրդին ուղղված այսօրվա տեսաուղեձում Իլհամ Ալիեւն ասել է՝ Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում էլ է առաջարկել մշակել երթուղի նոր միջանցքի համար ու կառուցել այն երեք տարվա ընթացքում, թեեւ հավելել է՝ հավատում է, որ դա կարող են անել նաեւ ավելի վաղ:
Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո, Ալիեւի խոսքով, Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի Ադրբեջանին: «Այս հարցը արժանի է հատուկ ուշադրության», - ասել է Ադրբեջանի նախագահը: