18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:
Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:
Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց, որ այսօր կամ վաղը աշխատանքներն իրականացվելու են:
«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը Զանգելանի հատվածում աշխատանքներ իրականացվելու է: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը: