կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-01 11:27

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները:

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի տեղանքում պայթյունավտանգ առարկաներից մաքրում են իրականացրել եւ ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման նորոգման բրիգադների աշխատանքի անվտանգությունը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ պայմանները։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 29 հեկտար տարածք եւ շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա: