3952 դիտում, 2020.12.01 10:37

Վեհափառի հորդորով այսօր՝ 9-րդ օրը, հացադուլը դադարեցնում են՝ պայքարի այլ միջոցների գնալու

Վեհափառի հորդորով այսօր՝ 9-րդ օրը, հացադուլը դադարեցնում են՝ պայքարի այլ միջոցների գնալու

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակը:

Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:

Նշենք, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը:

Գեղամ Մանուկյանը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել հատկապես պատերազմի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության համար: Բազմաթիվ գնդերեցներ, հոգեւոր հայրեր պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում էին: 

Ֆոտոշարք