19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակը:
Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:
Նշենք, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը:
Գեղամ Մանուկյանը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել հատկապես պատերազմի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության համար: Բազմաթիվ գնդերեցներ, հոգեւոր հայրեր պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում էին: