կարևոր
2293 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 21:43

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. քաղաքապետ Փարսյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. քաղաքապետ Փարսյան

ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին հայտնել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։