կարևոր
6211 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 21:02

Բերձորից և հարակից գյուղերից հեռանալու համար մինչև 18։00-ն ժամանակ էր տրված (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները մինչեւ ժամը 18-ը պետք է լքած լինեին բնակավայրերը»,- այս մասին տեղեկացել են այդ համայնքների բնակիչներիը:

Բոլորիս հայտնի է, որ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի՝ Լաչինի շրջանը, ստորագրված հրադադարի հայտարարության համաձայն, պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Բերձորի բնակիչներից մեկը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում պատմել է, որ մինչեւ վերջին պահն էլ պատկան մարմիններից որեւիցե հստակ տեղեկատվություն չեն ստացել՝ լքե՞ն իրենց տները, թե՝ ոչ:

Մանրամասներին տեղյակ է Հայկ Սահակյանը։