կարևոր
2357 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 19:30

Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ

Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Այս մասին տեղեկանում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է #Մալաթիա_Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք

Նաեւ տեղեկացնում ենք, որ կիրակի օրը (06.12.2020) Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագի սկիզբը` 09:00»,- հայտնում է վարչական շրջանը։