11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ոստիկանները հեռացել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ՀՅԴ անդամներին, որոնք փորձում էին փակել Մաշտոցի պողոտան:
«Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեզ վրա, Իլհամ Ալիևի ոստիկանություն»,- ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես ցուցարարների մեջ էր։
Նա ընդգծեց, որ վարչական դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը, փողոց փակելը խաղաղ հավաք է, և այս պարագայում ոստիականներն իրավունք չունեն անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, բայց անօրինական ձևով քաղաքացիներին բերման են ենթարկում:
«Արժանապատիվ քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել։ Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք»,-նշեց նա: