01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլգեիայի ղեկավարի օգնական Իլյա Մալկինան: Իսկ, ինչպես նախապես հայտնել էինք, Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը նույնպես հեռավար կանցկացվի դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակել էինք վարչապետի՝ նոյեմբերի 27-ի որոշումը, որի համաձայն՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Մոսկվա էր գործուղվել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Չնայած Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու մասին պաշտոնական տեղեկատվություն չկար, բայց շրջանառվում էին լուրեր, որ բացի միջկառավարական նիստին մասնակցելուց, վարչապետը նախատեսում էր հանդիպել ՌԴ նախագահին: Նիստի անցկացման ձևաչափի փոփոխմամբ պայմանավորված՝ մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա, իսկ արարաողակարգի ղեկավրը ետ է կանչվել, չնայած այդ մասին որոշումը չկա հրապարակված կառավարության կայքում: