06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։
«Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով լեցուն ժամանակաշրջան ենք ապրում, որը հաղթահարելու համար պետք է դրսևորել ամուր կամք ու վճռականություն և ներդնել մեր ողջ ներուժը մեր պետականության ողնաշարը անսասան պահելու համար։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դերը», -նշել է նախարար Պապիկյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին և աշխատակիցներին վերջին ամիսներին դրսևորած բարձր պատասխանատվության, տոկունության և թիկունքի աշխատանքների կազմակերպման համար և հորդորել նրանց շարունակել ամենօրյա տքնաջան և նվիրված աշխատանքը հանրային ծառայության ոլորտում։
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում նշել է, որ բարձր գիտակցումով է ընդունում մարտահրավերներով լի այս շրջանը հաղթահարելու պատասխանատվության չափն ու ծանրությունը և պատրաստակամ է ներդնել իր փորձն ու հմտությունները հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներն արագ հաղթահարելու և մարզի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։