կարևոր
2241 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 16:02

Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը

Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը

Այսօր առավոտյան  առողջական խնդրի պատճառով հացադուլը դադարեցրեց Անահիտ Կիրակոսյանը: Նա իր հայտարարության մեջ նշում է. 

«Ցավն է ինձ մղել այս քայլին, որը կուղեկցի ողջ կյանքիս ընթացքում, սակայն առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը: Այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, հանձինս մտավորականների, ովքեր միացան նախաձեռնությանը և աջակցում են գերի ընկած և անհետ կորած զինվորների ծնողներին:

Մեծագույն ցավակցություններս բոլոր զոհված զինվորների ծնողներին: Ուզում եմ նշել, որ ես պատրաստ եմ անշահախնդրորեն, ցանկացած ժամանակ օգնել մեր բոլոր զինվորների ծնողներին: 

Ցանկանում եմ գերբնական ուժ և առողջություն հացադուլը շարունակողներին»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 25-ին Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին և Գարիկ Ավետիսյանին էր միացել Անահիտ Կիրակոսյանը, ում որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը, 2008 թվականին  զոհվել է Արցախում՝ Մարտակերտի մարտական դիրքերից մեկում։ Անահիտ Կիրակոսյանի պահանջն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և միջազգային հանրությանը, որ կազմակերպեն անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքները։
առավարության շենքի առջեւ արդեն չորրորդ օրը հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանը՝ զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը:

«Ես փորձեցի այս միջոցով իմ փոքրիկ օգնությունը ցուցաբերել անհետ կորած ու գերի ընկած զինվորներին։ Իմ միակ նպատակն է ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել այս հարցին, որ կարողանան ավելի արագ տեմպերով որոնողական աշխատանքները կատարեն»,- նշում էր Անահիտ Կիրակոսյանը։