կարևոր
702 դիտում, 6 ամիս առաջ - 2020-11-30 14:59

Նոյեմբերի 16-20-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12,3 մլն դրամի վնաս

Նոյեմբերի 16-20-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12,3 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (815.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ: