կարևոր
2597 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 12:38

ՌԴ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերի քարտեզը նոյեմբերի 29-ի դրությամբ:

Տարածքը բաժանվել է  երկու գոտու ՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինի 16 դիտակետ: Խաղաղապահները պարեկություն են անցկացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել վեց ժամանակավոր դիտակետ: