կարևոր
1778 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 12:02

Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ` դժվարանցանելի: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: