կարևոր
2211 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 11:56

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր, թե ինչու ՀՀ նախկին երկու նախագահները չէին մեկնել Մոսկվա: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ առաջին և երկրորդ նախագահները հայտարարեցին, որ ցանկանում են մեկնել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ։ Նախագահները, սակայն, այդպես էլ չմեկնեցին Ռուսաստան:

Նոյեմբերի 20-ին «Ազատության» եթերում Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանը հստակ նշել էր՝  Փաշինյանը հրաժարվել է նախագահին բանակցելու լիազորություններ տալ։

«Ինչ-որ պահից և Արայիկ Հարությունյանը, և Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար․ և դրա համար նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ-որ հնարավոր էր։ Նիկոլ Փաշինայնաը հրաժարվեց դա անել»,- մանրամասնել էր Զուրաբյանը։