կարևոր
873 դիտում, 10 ամիս առաջ - 2020-11-30 11:52

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»։