կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-30 11:20

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է: