կարևոր
1891 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-30 10:58

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը արձագանքում է. 

Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։

Վիկտոր Սողոմոնյան»:

Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե պատերազմի օրերին ինչու ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ ՔՈչարյանը չեն մեկնել Մոսկվա: