17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտյոմ Ե., ծնված 1996 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գագիկ Ա․)։
Փրկարարներն Արտյոմ Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: