Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը:
«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա։ Եվ մենք պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչեւ 40 մարդ», - լրագրողներին ասել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական կաբինետի եւ ակնաբույժի աշխատասենյակով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։