980 դիտում, 2020.11.29 22:59

Վաղը Երևան-Ստեփանակերտ երթուղով անվճար ավտոբուսները չեն մեկնի

Վաղը Երևան-Ստեփանակերտ երթուղով անվճար ավտոբուսները չեն մեկնի

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի: Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: