կարևոր
2007 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-29 22:33

Ձյանը և ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Ձյանը և ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը. օդի ջերմաստիճանը կբարձրանա  2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +1, ցերեկը՝ +9, երեկոյան՝ +5 աստիճան տաքություն։