594 դիտում, 2020.11.29 22:15

Վաղը ժամը 13:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից միաբանության երթը կընթանա դեպի Ֆրանսիայի դեսպանություն

Վաղը ժամը 13:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից միաբանության երթը կընթանա դեպի Ֆրանսիայի դեսպանություն

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների եւ զինծառայողների հարազատներին եւ մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է դերասան Հրանտ Թոխատյանը։

«1. Երթի մասնակիցների հավաքը 12:45-ին Շառլ Ազնավուրի հրապարակում

2․ 13:00 երթի մեկնարկը

3․ Երթուղի` Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվա) - Ֆրանսիայի դեսպանատուն»,- գրել է նա։