18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հայաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան գոհ է «Լոռի»-ի դեմ խաղի արդյունքից:
«Բարդ հանդիպում էր: «Լոռի»-ն բարձրակարգ թիմ է` շատ հետաքրքրիր խաղացողներով: Ես գիտեմ, թե ինչ է պետք նմանատիպ խաղերում հաղթելու համար: Մենք գործում էինք շատ սահմանափակ և արդյունքը զգացնել տվեց»,- հանդիպումից հետո ասել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Կամպանյան:
Վերջինիս խոսքով` մեծ դժվարություն էր հանդիպումն անցկացնել նմանատիպ եղանակային պայմաններում: «Իհարկե, ֆուբոլիստներից ժամանակ պահանջվեց հարմարվելու եղանակին: Բայց մենք պետք է պահպանեինք հանգստությունը, ինչն արեցինք»,-ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Լոռի»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ մղեց Մարտինեսը, որն էլ հաղթական դարձավ ամբողջ խաղի համար:
Այս տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն է 14 միավորով, իսկ «Լոռի»-ն` 5-րդն է: Առաջատարը 15 միավորով «Ալաշկերտ»-ն է: