568 դիտում, 2020.11.29 20:32

ՃՏՊ` Վանաձոր քաղաքում

ՃՏՊ`  Վանաձոր քաղաքում

Նոյեմբերի 29-ին` ժամը 10։57-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ վնասվել է մոտակա գազատար խողովակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ․, ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ գլորվել ձորակը և հայտնվել Խնձորուտ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Արտակ Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։