442 դիտում, 2020.11.29 19:29

«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Օսասունա»-ին

«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Օսասունա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Օսասունա»-ին:

Կատալոնական ակումբը գերազանցեց մրցակցին խոշոր`4:0 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Մարտին Բրեյթուեյթը, Անտուան Գրիզմանը, Ֆիլիպե Կոուտինյոն և Լիոնել Մեսսին, ով իր գոլը նվիեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը Մարադոնային, որը կյանքից հեռացել էր օրեր առաջ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում միայն 7-րդն է, իսկ «Օսասունա»-ն` 15-րդը: Լա լիգայի առաջատարները «Ռեալ Սոսյեդադ»-ը և «Ատլետիկո»-ն են: